Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պատմվածքի մրցույթի գլխավոր մրցանակը «ՈՒլիսես» վեպն է

Պատմվածքի մրցույթի գլխավոր մրցանակը «ՈՒլիսես» վեպն է
29.01.2014 | 12:47

Մեկնարկել է «ՈՒլիսես» պատմվածքի երրորդ մրցույթը` «Պատմվածք», «Մեկ գործողությամբ պիես», «Հեքիաթ», «Էսսե» անվանակարգերում: Այս մասին տեղեկացնում է «Դպրոցական բլոգը»:

Պատմվածքի մրցույթի գլխավոր մրցանակը «ՈՒլիսես» վեպն է` թարգմանիչ Սամվել Մկրտչյանի մակագրությամբ: Մնացած անվանակարգերում նախատեսված են դրամական պարգևներ, գրքեր: «Էսսե» անվանակարգում ներառված «Սալաթ կրակոցներով» թեման հատուկ սահմանել է բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը` իր ստեղծագործությունների լավագույն մեկնաբանության համար: Այս անվանակարգում լավագույն էսսեի հեղինակը կստանա դրամական մրցանակ` 30 հազար դրամ և հեղինակի գրքերից մեկը:
Մրցույթի կազմակերպիչները irates.am-ին տեղեկացրին, որ «ՈՒլիսես»-ը մեկնարկել է 2012-ին, սկզբնական շրջանում որպես պատմվածքի մրցույթ: Թե ստեղծագործող դպրոցականները ո՞ր անվանակարգում ակտիվություն կդրսևորեն արդեն այս տարվա մրցույթում, պարզ կլինի առաջիկայում:
Հավելենք, որ «ՈՒլիսես» 1-ին, 2-րդ մրցույթներին մասնակցել է ավելի քան 20 հեղինակ հանրապետության տարբեր քաղաքներից` Երևան, Դիլիջան, Վանաձոր, Չարենցավան, Սիսիան, Արմավիր, Իջևան և այլն: Մասնակիցների գերակշռող մասը Երևանից է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ